Միջազգային

Բայդենը դիմել է ռուս ժողովրդին

Բայդենը դիմել է ռուս ժողովրդին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, երեքշաբթի օրը ելույթ ունենալով Սպիտակ տանը, դիմել է ռուս ժողովրդին՝ հայտարարելով, որ չի հավատում Ուկրաինայի դեմ պատերազմելու՝ Ռուսաստանի ու ռուս ժողովրդի ցանկությանը․ «Ես դիմում եմ ռուս ժողովրդին․ դուք մեր թշնամին չեք: Ես չեմ հավատում, որ դուք արյունահեղ, կործանարար պատերազմ եք ուզում Ուկրաինայի դեմ՝ մի երկրի, ում հետ դուք այդքան խորը կապեր ունեք»,- հայտարարել է Բայդենը: 

Սպիտակ տան ղեկավարն իր ելույթում նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում երկու երկրների ժողովուրդը ուս-ուսի կռվել են և զոհաբերել  իրենց կյանքն՝ ընդդեմ թշնամու:  Բայդենը շեշտել է, որ եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, դա կլինի «պատերազմ՝ առանց պատճառի»։ Բայդենը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում հրթիռներ չունի և մտադիր չէ դրանք հետագայում տեղադրել այնտեղ։

Խոսելով ուկրաինական ճգնաժամի, ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցությունների մասին՝ Բայդենը նշել է. «Ե՛վ մենք, և՛ նրանք անվտանգության հետ կապված մտահոգություններ ունենք: Նախագահ Պուտինը և ես համաձայնել ենք, որ մեր թիմերը, մեր եվրոպացի գործընկերների հետ միասին, պետք է շարունակեն աշխատել այդ ուղղությամբ: Երեկ Ռուսաստանի իշխանությունները հրապարակավ հայտարարեցին դիվանագիտությունը շարունակելու պատրաստակամության մասին: Ես համաձայն եմ: Դիվանագիտությանը պետք է տրվի բոլոր հնարավորությունները հաջողության հասնելու համար»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական