Միջազգային

Նազարբարևի աղջիկը արձակուրդից չի վերադարձել

Նազարբարևի աղջիկը արձակուրդից չի վերադարձել

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրը՝ խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Դարիգա Նազարբաեւան, երեքշաբթի կրկին չի ներկայացել պալատի լիագումար նիստին։ Նազարբաևան հունվարի սկզբից ներկա չի եղել պալատի նիստերին՝ կորոնավիրուսից վերականգնվելու պատճառով։

Ավելի վաղ նրա գործընկեր, իշխող «Նուր Օթան» կուսակցության պատգամավոր Այդոս Սարիմը հայտարարել էր, որ Նազարբաևան պետք է հրաժարական տա։ Լրագրողների հարցին, թե ինչու, Սարիմը պատասխանել էր, որ Ղազախստանի հունվարյան իրադարձությունները կապված են իր անվան հետ, և «կա հասարակական մեծ անվստահություն և դժգոհություն, որին պետք է արձագանքել․ դա ողջ աշխարհում արվում է քաղաքական ճանապարհով՝ հրաժարականի միջոցով»։

Նազարբաևը, ով ղեկավարել էր Ղազախստանը գրեթե 30 տարի, հրաժարական էր տվել նախագահի պաշտոնից 2019թ. մարտի 20-ին՝ պահպանելով սակայն Անվտանգության խորհրդի ղեկավարի, իշխող «Նուր Օթան» կուսակցության առաջնորդի և Ղազախստանի Ժողովրդական ժողովի ղեկավարի պաշտոնները։ . 2021թ. ապրիլին Նազարբաևը հայտարարել էր պաշտոնները թողնելու և այդ լիազորությունները հանրապետության ներկայիս ղեկավարին փոխանցելու որոշման մասին։ Նազարբաևն ԱԽ նախագահի լիազորությունները Կասիմ-Ժոմարտ Տոկաևին էր փոխանցել հունվարի 5-ին՝ երկրում զանգվածային անկարգությունների շրջանում։  Ավելի ուշ «Նուր Օթան» կուսակցությունը հունվարի 28-ի արտահերթ համագումարում նախագահ էր ընտրել Տոկաևին, ում թեկնածությունն առաջարկել է նախկին նախագահը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական