Պաշտոնական Թեհրանը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և հույս ունի, որ երկխոսությունը կօգնի՝ կարգավորել ճգնաժամը տարածաշրջանում։ Այս մասին երկուշաբթի կայացած ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։
«Սա լավ նորություն է։ Մենք կոչ էինք անում բանակցել առաջին իսկ օրվանից», - ասել է նա՝ հավելելով․ «Քաղաքական երկխոսությունը միջոց է՝ կայուն լուծում գտնելու այն խնդիրներին, որոնք առկա են տարածաշրջանում տասնամյակներ շարունակ»: