Միջազգային

Իսպանիան առաջարկել է փակել ԵՄ նավահանգիստները ռուսական նավերի համար

Իսպանիան առաջարկել է փակել ԵՄ նավահանգիստները ռուսական նավերի համար

Իսպանիան առաջարկել է փակել եվրոպական նավահանգիստները ռուսական նավերի համար՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը՝ Radio Nacional de España-ին տված հարցազրույցում։

«Երեկ առաջարկել եմ, և կային բազմաթիվ երկրներ, որոնք աջակցեցին ինձ։ Հուսով եմ՝ մոտ օրերս այդ միջոցը կձեռնարկվի, որպեսզի, բացի երկինքը փակելուց, փակվեն նաև եվրոպական նավահանգիստները՝ ռուսական թռիչքների համար», - հայտարարել է նախարարը։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը կարող է երկարաձգվել։

Բացի այդ՝ Ալբարեսը նշել է, որ Իսպանիայի իշխանությունները փոխել են պայմանները իրենց քաղաքացիների համար, ովքեր այժմ գտնվում են Ռուսաստանում։ Ինչպես նշվում է արտաքին գործերի նախարարության կայքում, հաշվի առնելով Ռուսաստանի օդանավերի համար Իսպանիայի և Եվրոպայի օդային տարածքի փակումը՝ «բոլորին, ովքեր ցանկանում են լքել Ռուսաստանը, խորհուրդ է տրվում անհապաղ դա անել»։ «Խորհուրդ է տրվում հետաձգել բոլոր ոչ էական ուղևորությունները դեպի Ռուսաստան», - նշվում է նաև Իսպանիայի ԱԳՆ կայքում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական