Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 947 նոր դեպք. այս մասին տեղեկանում ենք stopcov.ge կայքից: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 550 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 31 հիվանդ:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 059 392 դեպք, որից 967 585 հիվանդ ապաքինվել է, 14 732-ը ՝ մահացել: