ՀՀ բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հանրապետության նախագահի պաշտոնում իր առաջադրման մասին լուրերին. «Քանի որ դեռևս այս պահին, չկա ՀՀ ԱԺ նախագահի որոշումը, որով դադարեցվում են գործող նախագահի լիազորությունները, այս խոսակցությունը պետք է տեղի ունենա վաղը։ Գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք, դեռևս նախագահը հնարավորություն ունի և կարող է դիմումը հետ վերցնի։ Ինձ կոնկրետ առաջարկ դեռևս չի եղել»։
Խաչատրյանը նաև նշել է, որ 2017թ. ԱԺ ընտրություններից հետո դադարեցրել է անդամակցությունը Հայ Ազգային Կոնգրես կուսակցությանը. «2017թ. ընտրություններից հետո ես իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Մի խնդիր կա, որ ես կճշտեմ։ Ֆորմալ առումով այնտեղ դիմում լինելու կամ չլինելու հանգամանքն է, որ հիմա ճշտվում է»։