Թուրքիան Ուկրաինային լողացող էլեկտրակայաններ կմատակարարի, որոնք էլեկտրաէներգիա կապահովեն 1 միլիոն տնային տնտեսությունների համար։
«Ուկրաինայի էներգետիկ ընկերությունը» հուշագիր է կնքել թուրքական «Karpowership» արտադրողի հետ՝ լողացող էլեկտրակայանները Ուկրաինա մատակակարելու համար։ Լողացող էլեկտրակայանները նախատեսում են տեղակայել Ռումինիայի և Մոլդովայի նավահանգիստներում, որպեսզի էլեկտրաէներգիան տեղափոխեն երկու երկրների ցանցերով: