Միջազգային

Մակեևկայում ռուս զինվորականների զոհերի թիվը հասել է 89-ի

Մակեևկայում ռուս զինվորականների զոհերի թիվը հասել է 89-ի

Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Դոնեցկի Մակեևկայի շրջանում տեղակայված զորամասերից մեկի ժամանակավոր տեղակայման կետին ուղղված հարվածի հետևանքով  զոհված ռուս զինվորականների թիվը հասել է 89-ի: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր 63 զոհվածների մասին։ ՊՆ-ում նշել են, որ դեպքի պատճառը հանդիսացել է զինվորների կողմից բջջային հեռախոսների «զանգվածային» օգտագործումը։

«Ցավոք, երկաթբետոնե կոնստրուկցիաների փլատակների ավերածությունների վերլուծության ընթացքում մեր զոհված ընկերների թիվը հասել է 89-ի։ Զոհվածների թվում է գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Բաչուրինը։ Բոլոր տուժածներին և զոհված զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն և աջակցություն», - նշված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ հարվածը հասցվել է HIMARS համազարկային կրակի կայանի կողմից, և շինության վրա ընկել է 4 արկ։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական