Միջազգային

Ֆրանսիայում ուկրաինացի միլիարդատեր է ձերբակալվել

Ֆրանսիայում ուկրաինացի միլիարդատեր է ձերբակալվել

Ուկրաինացի միլիարդատեր Կոնստանտին Ժիվագոն, որը նախօրեին ձերբակալվել էր Կուրշեվիլ հանգստավայրում, լքում է երկաթի հանքաքար արտադրող Ferrexpo-ի տնօրենների խորհուրդը։ Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Նոյեմբերին ուկրաինացի քննիչները մի քանի խուզարկություններ են անցկացրել Ժիվագոյին պատկանող ձեռնարկություններում։ Այն ժամանակ ուկրաինական լրատվամիջոցները նշում էին, որ նրան կասկածում են Ռուսաստանի հետ համագործակցության և հարկերից խուսափելու մեջ։ Դեկտեմբերի 28-ին Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն հայտարարեց Ֆրանսիայում Ժիվագոյի ձերբակալության մասին՝ իրենց խնդրանքով: Փաստաթղթեր են նախապատրաստվում նրան Ուկրաինա արտահանձնելու համար։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական