Միջազգային

Հաջորդ տարին պետք է որոշիչ լինի ռազմաճակատում. Զելենսկի

Հաջորդ տարին պետք է որոշիչ լինի ռազմաճակատում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2023թ. որոշիչ կլինի Ռուսաստանի հետ պատերազմում։

Ուկրաինացիներին ուղղված երեկոյան ուղերձում պետության ղեկավարը նշել է, որ այսօր գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդի նիստ է անցկացրել, որը այս տարվա ընթացքում արդեն 44-րդն է։ 

Նա ընգծել է, որ կողմնորոշվել են առաջիկա քայլերի հարցում։

«Շարունակում ենք պատրաստել Ուկրաինայի պաշտպանության և անվտանգության ուժերը հաջորդ տարվան։ Դա պետք է լինի որոշիչ տարի: Մենք հասկանում ենք, թե ինչ ռիսկեր կան ձմռանը, հասկանում ենք, թե ինչ պետք է անենք գարնանը, ինչը նշանակում է, որ հասկանում ենք, թե ինչ արդյունքներ պետք է ցույց տա պաշտպանության և անվտանգության ողջ ոլորտը»,- ասել է Զելենսկին։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական