Միջազգային

Պուտինը չի կարողացել համոզել Լուկաշենկոյին պատերազմել ընդդեմ Ուկրաինայի

Պուտինը չի կարողացել համոզել Լուկաշենկոյին պատերազմել ընդդեմ Ուկրաինայի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ըստ ամենայնի, չի հաջողվել համոզել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ։ Այդ մասին գրում է պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW):

Ըստ փորձագետների՝ այն որ Պուտինը Մինսկում հանդիպման ժամանակ, կարծես, ընդունել Է Լուկաշենկոյի թեզերը՝ չհամոզելով Բելառուսի ղեկավարին դրանք շտկել, անուղղակիորեն հաստատում է այս գնահատականը։

ISW-ի փորձագետները նախկինի պես կարծում են, որ Բելառուսի մասնակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին քիչ հավանական է։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հերքել էր, որ Պուտինը մտադիր է Լուկաշենկոյի հետ քննարկել Բելառուսի մասնակցությունը պատերազմին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական