Միջազգային

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել

Միացյալ Նահանգներն ավարտում է Ուկրաինային Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր ուղարկելու հարցով խորհրդակցությունները և կարող է համապատասխան պլանների մասին հայտնել արդեն այս շաբաթ։ Այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով վարչակազմի անանուն բարձրաստիճան ներկայացուցիչների։

Դրական որոշում կայացնելու դեպքում համալիրները մի քանի օրվա ընթացքում կարող են ուղարկվել Գերմանիա՝ ուկրաինացի զինվորականների վերապատրաստման վայրեր։

Ուկրաինան երկար ժամանակ ԱՄՆ-ից խնդրում էր այդ զինատեսակը, բայց մերժում էր ստանում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական