Պայթյուններ են գրանցվել Կիևում. «Մայրաքաղաքի Շևչենկովսկի թաղամասում պայթյուններ են տեղի ունեցել»,- Telegram-ում գրել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Կլիչկոն նաև հայտարարել է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերն արդեն 10 իրանական անօդաչու թռչող սարք են խոցել Կիևի շրջանում։ Կիևի պաշտպանական շրջանի նախագահ Օլեքսի Կուլեբան իր հերթին հորդորել է մնալ ապաստարաններում և ապահով վայրերում, ինչպես նաև զեկուցել է հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին: