Միջազգային

Ուկրաինան հորդորել է Ֆրանսիային Leclerc տանկեր մատակարարել

Ուկրաինան հորդորել է Ֆրանսիային Leclerc տանկեր մատակարարել

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հորդորել է Փարիզին՝ Կիևին մատակարարել ֆրանսիական Leclerc տանկեր։ Նման խնդրանքով նա հանդես է եկել ֆրանսիական «LCI» հեռուստաալիքի եթերում։

«Մեզ անհրաժեշտ կլինի զենք, այդ թվում՝ հրթիռներ, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր»,-ասել է Շմիգալը՝ մասնավորապես խնդրելով իրենց ֆրանսիական Leclerc տանկեր ուղարկել։

Ավելի վաղ «Le Monde» թերթը գրել էր, որ արևմտյան երկրներում, նաև՝ ԱՄՆ-ում, Կիև առաքումների պատճառով զենքի պաշարները նվազել են, իսկ դրանք համալրելու հնարավորությունները խիստ սահմանափակ են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական