Միջազգային

Ուկրաինական եկեղեցու առաջնորդները՝ պատժամիջոցների տակ

Ուկրաինական եկեղեցու առաջնորդները՝ պատժամիջոցների տակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով հինգ տարով պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդների դեմ։ Ցուցակում չորս մետրոպոլիտներ կան՝ Զապորոժիեի և Մելիտոպոլի մետրոպոլիտ Լուկան (Անդրի Կովալենկո), Լուգանսկի և Ալչևսկի՝ Պանտելեյմոն (Վասիլի Պովորոզնյուկ), Բորիսպիլի և Բրովարսկի՝ Անտոնին (Իվան Պականիչ), Չեռնովեցկու և Բուկովինայի՝ Մելետին (Վալենտին Եգորենի Կոնովիսկո): 

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ագրեսոր պետությունը չունենա ոչ մի թել, որով կկարողանա ազդել Ուկրաինայի հասարակության վրա»,- մեկնաբանել է Զելենսկին որոշումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական