Միջազգային

Պուտինը թերագնահատել է ուկրաինացիներին և ՆԱՏՕ-ին. Ստոլտենբերգ

Պուտինը թերագնահատել է ուկրաինացիներին և ՆԱՏՕ-ին. Ստոլտենբերգ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմավարական սխալ թույլ տվեց՝ թերագնահատելով ուկրաինացիների խիզախությունը և դաշնակիցների աջակցությունը Ուկրաինային։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Պուտինը մի շարք խոշոր և ռազմավարական սխալներ թույլ տվեց, երբ ներխուժեց Ուկրաինա։ Այդ սխալներից մեկն այն էր, որ նա թերագնահատեց ուկրաինացիներին, նրանց քաջությունը, նվիրվածությունը՝ պայքարելու իրենց երկրի համար և պաշտպանելու այն»,- ասել է դաշինքի ղեկավարը՝ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպումից հետո։

Ստոլտենբերգը մեկնաբանել է նաև Խերսոնից ռուսական զորքերը դուրս բերելու որոշումը։ Նրա խոսքով՝ վերջնական եզրակացություններ անելը դեռ ժամանակավրեպ է, քանի որ «ինչ է իրականում տեղի ունենում տեղում, մնում է դեռ անհայտ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական