Միջազգային

Ուկրաինական զինուժը ետ է գրավում Խերսոնի արևելքը

Ուկրաինական զինուժը ետ է գրավում Խերսոնի արևելքը

Խերսոնի համար մարտը դեռ ավարտված չէ, բայց ռուսական զորքերը մտել են նոր փուլ՝ նրանք չեն ձգտում ամբողջությամբ կասեցնել ուկրաինական հակահարձակումը, այլ առաջնահերթություն են տալիս Դնեպրով իրենց ուժերի կանոնավոր դուրսբերմանը: Այդ մասին գրում է պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն իր ամենօրյա զեկույցում։ 

Ըստ ինստիտուտի փորձագետների՝ ռուսական բանակի նահանջը Դնեպրի արևմտյան ափից հազիվ թե ծուղակ լինի, որը նախատեսված է ուկրաինական զորքերին Խերսոնի մոտ ծանր կորուստներով մարտում թակարդը գցելու համար: 

Միևնույն ժամանակ, ուկրաինական ուժերը տարածքային նվաճումներ են ունեցել Խերսոնից հյուսիս-արևելք և շարունակում են հաջող առաջխաղացումը: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական