Փետրվարից ի վեր Եվրամիությունը խաղաղության եվրոպական հիմնադրամից 3,1 միլիարդ եվրո է հատկացրել Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողությանը» դիմակայելու և Ուկրաինային զենք մատակարարելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։