Միջազգային

Պուտինը պատրաստվում է ոչ թե միջուկային հարվածի, այլ երկարատև դիրքային պատերազմի

Պուտինը պատրաստվում է ոչ թե միջուկային հարվածի, այլ երկարատև դիրքային պատերազմի

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) իր ամփոփ-վերլուծության մեջ զեկույցի հիմնական մասը նվիրել է այն փաստարկներին, որ ՌԴ նախագահը, դատելով որոշ հանգամանքներից, դիրքային պատերազմի միջոցներով պատրաստվում է երկար հակամարտության՝ ներկայիս օկուպացված տարածքները պահելով և նորերը նվաճելու փորձերով, հակառակ այն պատկերացման, թե Պուտինը պատրաստվում է կտրուկ էսկալացիայի, օրինակ՝ միջուկային զենքի կիրառման կամ, ընդհակառակն, զինադադարի։

ISW-ի վերլուծաբանների կարծիքով՝ դրա մասին է վկայում, մասնավորապես, Պուտինի «մասնակի մոբիլիզացիան» և ռուսական բանակի դիրքային նահանջը Դնեպրի ձախ ափ։ Պուտինն ակնկալում է, որ այժմ մոբիլիզացված պահեստազորայիններն իրենց դիրքերը կզբաղեցնեն Ուկրաինայում մինչև գարնանային հալոցքի ավարտը, և մինչ այդ սկսվող զորակոչի ժամկետային զինծառայողները կավարտեն չորսից վեց ամիս նախնական պատրաստությունը և կուղարկվեն պատերազմ՝ դեպի նոր գրոհների։

Միևնույն ժամանակ, ըստ ISW-ի, Պուտինը երազում է, որ ցուրտ ձմեռը և վառելիքի պակասը կստիպի եվրոպական երկրներից մի քանիսին՝ կրճատել օգնությունն Ուկրաինային և ավելի «փափուկ» դառնալ Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական