Միջազգային

Ուկրաինան 10,5 միլիարդ եվրոյով ավելացրել է ռազմական ծախսերը

Ուկրաինան 10,5 միլիարդ եվրոյով ավելացրել է ռազմական ծախսերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել՝ երկրի 2022 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։ Այն նախատեսում է ռազմական ծախսերի ավելացում 10,5 միլիարդ եվրոյով. հայտնում է Գերագույն ռադայի կայքը։

Փաստաթղթի համաձայն՝ լրացուցիչ միջոցների հիմնական մասը կուղղվի պաշտպանության նախարարությանը՝ 365,2 մլրդ գրիվնա (9,9 մլրդ եվրո): «Պետական ​​բյուջեի ընդհանուր ֆոնդի լրացուցիչ ծախսերը հոգալու նպատակով ավելացվել են պետական ​​ներքին փոխառությունները և, համապատասխանաբար, 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է պետական ​​պարտքի առավելագույն չափը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական