Միջազգային

Ռուսաստանը մեկ օրում 20 հրթիռային հարված է հասցրել ուկրաինական քաղաքների ուղղությամբ. Ուկրաինայի ԳՇ

Ռուսաստանը մեկ օրում 20 հրթիռային հարված է հասցրել ուկրաինական քաղաքների ուղղությամբ. Ուկրաինայի ԳՇ

Անցած օրվա ընթացքում ռուսական զորքերը 18 օդային և չորս հրթիռային հարվածներ են հասցրել, ինչպես նաև 56 կրակոց բազմակի հրթիռային համակարգերից։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբից։

«Կուպյանսկ, Դրուժկովկա և Զապորոժիե քաղաքները հրթիռակոծության են ենթարկվել»,-ասվում է առավոտյան ամփոփագրում։ Անցած գիշեր հիթիռային հարվածեր են հասցվել նաև Կիևի շրջաններից մեկին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ «Հրդեհի մարման և հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան»,-հայտնել են պատկան մարմինները։ 

Հաղորդվել է, որ հրթիռների մի մասը որսացել են ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական