Միջազգային

Ուկրաինան իր փախստականներին հորդորել է մինչև գարուն մնալ արտերկրում

Ուկրաինան իր փախստականներին հորդորել է մինչև գարուն մնալ արտերկրում

Ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը կոչ է արել ուկրաինացիներին, ովքեր այժմ արտասահմանում են, մինչև գարուն չվերադառնալ հայրենիք։ 

«Ես կխնդրեմ չվերադառնալ, մենք պետք է գոյատևենք ձմեռը: Ցավոք, էլեկտրացանցերը չեն դիմանա։ Դուք տեսնում եք, թե ինչ է անում Ռուսաստանը։ Հիմա վերադառնալը կնշանակի կրկին վտանգի տակ դնել ձեզ, ձեր երեխաներին, ձեր բոլոր խոցելի հարազատներին, ովքեր կարող են լինել կամ հիվանդ, կամ սահմանափակ շարժունակությամբ, կամ տարեց: Եթե ​​հնարավոր է, մնացեք ձմռանը արտերկրում»,- ասել է Վերեշչուկը հեռուստամարաթոնի եթերում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական