Միջազգային

Ուկրաինական զորքերը նոր տարածքներ են ազատագրել Խարկովի մարզում. մանրամասներ

Ուկրաինական զորքերը նոր տարածքներ են ազատագրել Խարկովի մարզում. մանրամասներ

Ուկրաինայի զինված ուժերը աշնան սկզբից արդեն ազատագրել են Խարկովի մարզի 544 բնակավայր: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է Խարկովի տարածաշրջանային ռազմական օկրուգի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նրա խոսքով՝ օկուպացիայի տակ է մնում 32 բնակավայր կամ շրջանի տարածքի 2%-ից էլ փոքր տարածք։ 

«Խարկովի մարզի տարածքում մարտերը շարունակվում են, մեր զինվորականները կանգ չեն առնում և շարունակում են թշնամուն դուրս մղել մեր տարածքից»,- ասել է Սինեգուբովը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական