Ռուսաստանը, ըստ ամենայնի, շարունակում է «օտար դրոշի» ներքո Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակը պայթեցնելու գործողություն նախապատրաստել, ինչի համար այնուհետ կմեղադրի Ուկրաինային։
Այս մասին հայտնում է պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW):
Ռուսական զորքերը, կարծես, սկսում են տեխնիկա և գործիքներ տեղափոխել Դնեպրի արևմտյան ափից՝ ուկրաինական բանակի մոտալուտ հարձակման ակնկալիքով։
Արբանյակային պատկերները ցույց են տալիս բեռնատար լաստանավեր, որոնք զգալի քանակությամբ սարքավորումներ և այլ բեռներ են տեղափոխում Դնեպրի աջ ափից դեպի ձախ և դատարկ վերադառնում:
«Կարծես թե ռուսական բանակը դաս է քաղել Խարկովի մերձակայքի խուճապահար նահանջից, երբ զգալի քանակությամբ զինտեխնիկա, զենք ու զինամթերք թողեցին ուկրաինացիներին»,- եզրակացնում են վերլուծաբանները։