Ուկրաինան Եվրամիությունից ստացել է 2 մլրդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն։ «Այսօր մեր պետությունը Եվրամիությունից ստացավ ևս մեկ տրանշ՝ ուղղված Ուկրաինայի տնտեսական կայունության պահպանմանը: Լրացուցիչ ֆինանսական ռեսուրսը կօգնի ծածկել հրատապ բյուջետային ծախսերը՝ մասնավորապես սոցիալական և հումանիտար ոլորտներում»,- գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը իր թվիթերյան միկրոբլոգում։
Ukraine today received the first €2 billion under the €5 billion exceptional macro-financial assistance of 🇪🇺. The funds will help support the 🇺🇦 economy. Grateful to @vonderleyen and @VDombrovskis for standing with us. We will win and rebuild 🇺🇦 together.
— Denys Shmyhal (@Denys_Shmyhal) October 18, 2022