Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ ամփոփագրի համաձայն՝ Ղրիմ է ժամանել մոտ 400 օտարերկրացի գրոհային։ «Հետագայում Ռուսաստանը նախատեսում է նրանց ներգրավել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, ռուսները, ըստ Ուկրաինային Գլխավոր շտաբի, ավելացնում են Զապորոժիեի ատոմակայանի (ԱԷԿ) տարածքում ստորաբաժանումների անձնակազմը և ուժեղացնում են վերահսկողությունը Մելիտոպոլի շրջակայքի անցակետերում՝ ներգրավելով Ռուսաստանի ԱԴԾ սպաներին։