Միջազգային

Ուկրաինայում հակաօդային պաշտպանության նոր համակարգ կստեղծվի

Ուկրաինայում հակաօդային պաշտպանության նոր համակարգ կստեղծվի

«Ուկրաինային պիտի տրվի ՀՕՊ ինտեգրված համակարգ: Սրանք փոքր հեռահարության և ցածր բարձրության համակարգեր են, այնուհետև միջին բարձրության միջին հեռահարության համակարգեր, և, վերջապես, հեռահար ու բարձր համակարգեր: Այս բոլոր համակարգերի համակցությունը կկանխի ռուսական օդանավերի, ուղղաթիռների և հրթիռների մուտքը Ուկրաինայի օդային տարածք»,- ասել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլին:

Այն, որ Արևմուտքում սկսեցին խոսել ոչ միայն զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին, ինչպես նախկինում էր, այլ մի ամբողջ համակարգի կառուցման մասին, կարևոր է, քանի որ օտարերկրյա ՀՕՊ համակարգերը վատ են ինտեգրված ուկրաինական գործող ՀՕՊ-ին։ Հիմա արդեն՝ նոր ՀՕՊ-ի պարագայում, նրանք կգործեն շատ ավելի արդյունավետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական