Միջազգային

Ռուսաստանում ռազմական հրամանատարությունը քննադատվում է մոբիլիզացվածների մահվան պատճառով

Ռուսաստանում ռազմական հրամանատարությունը քննադատվում է մոբիլիզացվածների մահվան պատճառով

Ռուսաստանում մոբիլիզացվածների մահվան առաջին դեպքերի մասին տեղեկատվությունը առաջացրել է ռուսական հրամանատարության քննադատությունը քարոզիչների և ռազմական բլոգերների շրջանում։ Այդ մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) զեկույցում: Վերջիններս գրում են, որ մոբիլիզացվածների մեջ սպանվածների ու վիրավորների թիվն ավելի մեծ է անպատրաստ լինելու, տեխնիկայի բացակայության, ստորաբաժանումների ու հրամանատարների համախմբվածության, ինչպես նաև անօրինական մոբիլիզացիայի պատճառով։

Վերլուծաբանները տրամադրում են ռազմական գործողությունների քարտեզներ՝ մատնանշելով, մասնավորապես, ուկրաինական զորքերի առաջխաղացումը Սվատովոյից հյուսիս-արևմուտք, ռուսների շարունակական պաշտպանական գործողությունները Կրեմեննայայի վրա ուկրաինական հարձակումներին ընդառաջ և ռուսական զորքերի՝ հյուսիսում և հյուսիս-արևմուտքում դիրքերը վերագրավելու փորձերը: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական