Միջազգային

Իրանցի զինվորականները ռուսական զորքերին սովորեցնում են անօդաչու թռչող սարքերից օգտնվել

Իրանցի զինվորականները ռուսական զորքերին սովորեցնում են անօդաչու թռչող սարքերից օգտնվել

Ռուսական զորքերը «Շահեդ-136» անօդաչուների կիրառմանը տիրապետելու նպատակով, հնարավոր է, Ուկրաինայի օկուպացված տարածքներ են տեղափոխել իրանցի զինծառայողների, որոնք կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ. հերթական ամփոփագրում հայտնել է պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW):

Ըստ ուկրաինական տվյալների՝ ռուսական զորքերը իրանցի հրահանգիչներին (նրանց ստույգ թիվը հայտնի չէ) Ղրիմ և Խերսոնի մարզ են բերել:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հավանաբար, իրանական անօդաչուների հիմնական օպերատորն է, ուստի իրանցի հրահանգիչները, ամենայն ավանականությամբ, ԻՀՊԿ աշխատակիցներ են կամ դրա հետ կապված անձինք:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական