Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ուկրաինային ռազմական աջակցությունը (գլխավորապես ՀՕՊ համակարգերը), ենթակառուցվածքի կրիտիկական օբյեկտների պաշտպանությունը դիվերսիաների հետ կապված միջադեպերի ֆոնին, ինչպես նաև պաշարների համալրումը սպառազինությունների արտադրության ավելացման հաշվին:
Ելույթ ունենալով հանդիպումից առաջ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին կկայանա նաև Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպումը, որի աշխատանքին կմասնակցի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը:
«ՆԱՏՕ-ն հստակ ազդանշան է տալիս Ուկրաինային իր անսասան աջակցության մասին։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն այդ երկրին ռազմական աջակցության ավելացման հնարավորությունները։ Առաջնահերթությունը տրվում է Ուկրաինային ավելի շատ ՀՕՊ համակարգեր տրամադրելու թեմային»,- ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։