Մեծ Բրիտանիայի ՊՆ հետախուզության այսօրվա հաշվետվությունը նվիրված է իրանական անօդաչուների արդյունավետության վերլուծությանը, որոնք Ռուսաստանը գործի է դրել Ուկրաինայի դեմ վարվող պատերազմում:
- Ռուսաստանն, առնվազն այս տարվա օգոստոսից, սկսեց օգտագործել Իրանում արտադրված անօդաչու թռչող սարքեր: Հիմնականում դրանք «Շահեդ-136» տիպի դրոն-կամիկաձեներ են։ ️Ռուսաստանն այդ տիպի սարքերը գործի է դրել հոկտեմբերի 10-ին իրականացված օդային հարվածների մասշտաբային ալիքով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ուկրաինական բանակի գլխավոր շտաբը, Ռուսաստանը ընդհանուր առմամբ արձակել է 86 այդպիսի դրոն, որոնց շուրջ 60%-ը ոչնչացվել է օդում:
- Այս սարքերը շարժվում են ցածր արագությամբ, ցածր բարձրության վրա, ինչը հեշտացնում է սովորական ՀՕՊ միջոցների կողմից դրանց խոցումը:
- Չնայած հայտարարված 2500 կմ հեռահարությանը՝ «Շահեդ-136» սարքերը կարող են կրել միայն փոքր քանակությամբ պայթուցիկներ: Դժվար թե դա կարող է բավարար կերպով լուծել խորը թիկունքում հարվածներ հասցնելու խնդիրները, որոնց համար Ռուսաստանը, հավանաբար, պատրաստվում էր դրանք օգտագործել։