Ռուսական ԶՈՒ կողմից Ուկրաինայի քաղաքների հրթիռակոծության հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 105-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Սրանք դեռ նախնական տվյալներ են։
Երկրի 12 շրջաններում և Կիևում արկերը հարվածել են կրիտիկական և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին, ինչի հետևանքով առաջացել է ավելի քան 30 հրդեհային օջախ: Մինչև հիմա հոսանքազրկված է մնում 301 բնակավայր Կիևի, Լվովի, Սումսկի, Տերնոպոլի և Խմելնիցկի մարզերում: