Ռուսաստանի հրթիռային հարվածներից վտանգի պատճառով Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինայի տարածքը։ Ռուսաստանը Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում հարվածներ է հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին և պետական օբյեկտներին։ Այդ մասին ասվում է Կիևում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:
«Ուկրաինայի ողջ տարածքում անվտանգության հետ կապված իրավիճակը ծայրահեղ անկայուն է, և պայմանները կարող են վատթարանալ առանց նախազգուշացման»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ: