ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե պաշտոնական Կիևի կողմից հարձակումներ շարունակվեն Ռուսաստանի տարածքի դեմ, ապա իրենց պատասխանները կլինեն կոշտ։
ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը նշել է. «Այսօր առավոտյան ՌԴ ՊՆ առաջարկությամբ և ՌԴ Գլխավոր շտաբի պլանի համաձայն՝ գերճշգրիտ զինատեսակներով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկայի, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։
Ռուսաստանի Դաշնության պատասխաններն իրենց մասշտաբով կհամապատասխանեն Ուկրաինայի կողմից ստեղծված սպառնալիքների մակարդակին»։
ՌԴ նախագահի գնահատմամբ, Կիևն իրեն ահաբեկչական խմբավորումների պես է պահում, ուստի նման գործողությունները հնարավոր չէ անպատասխան թողնել։