Երկուշաբթի առավոտյան՝ հոկտեմբերի 10-ին, Ռուսաստանը հրթիռակոծել է Կիևը։ Քաղաքում օդային տագնապի հայտարարությունից հետո մի քանի պայթյուն է որոտացել։
Օդային հարվածի վտանգի մասին հայտարարվել է 6:47-ին, իսկ առավոտյան 8-ից հետո Կիևում 3-4 պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել են մի շարք տեղական հասարակական կազմակերպություններ։
Ավելի ուշ հարձակման մասին տեղեկությունը հաստատել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Պայթյուններ են գրանցվել Շևչենկոյի շրջանում։