Միջազգային

Ռուսաստանը հրթիռակոծում է Կիևն ու Ուկրաինայի մյուս քաղաքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ռուսաստանը հրթիռակոծում է Կիևն ու Ուկրաինայի մյուս քաղաքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կիևում հրթիռային հարվածների հետևանքով վնասվել են Ֆիլհարմոնիայի շենքերը, Խանենկոյի և Շևչենկոյի թանգարանները: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն։

Նախնական տվյալներով՝ Շևչենկոյի շրջանում հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 24 խաղաղ բնակիչ վիրավորվել է: Կիևի զանգվածային հրթիռակոծության պատճառով մետրոն կանգ է առել։ Բոլոր կայանները աշխատում են որպես ապաստարան։ Մի շարք պայթյուններ են որոտացել նաև Դնեպրում։

Հաղորդվում է Ժիտոմիրի և Կիևի մարզերում տեղի ունեցած պայթյունների մասին։ Պայթյուններ են որոտացել նաև Տերնոպոլ քաղաքում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական