Միջազգային

Ուկրաինայի արտաքին պարտքը 98 մլրդ դոլար է

Ուկրաինայի արտաքին պարտքը 98 մլրդ դոլար է

Ուկրաինայի պետական պարտքն աճել է 1,28%-ով և հատել 98,03 մլրդ դոլարի սահմանը: Այս մասին հինգշաբթի հաղորդել է ուկրաինական «Կորեսպոնդենտ» պարբերականը՝ վկայակոչելով ֆինանսների նախարարության տվյալները:

Ավելի վաղ ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտնել էր, որ Ուկրաինայի բյուջեի եկամտային մասը միայն մեկ երրորդով է ձևավորվել սեփական աղբյուրներից, մյուս երկու երրորդը՝ օտարերկրյա դրամաշնորհների և վարկերի հաշվին:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական