«Ռուսաստանը զորք է ուղարկել՝ Ուկրաինան իր գաղութը վերածելու համար։ Ինչպես դա, ցավոք, եղել է ավելի վաղ ժամանակ։ Բայց միլիոնավոր ուկրաինացիներ պաշտպանեցին իրենց պետությունը և հաստատ թույլ չեն տա Ռուսաստանին՝ վերադարձնել այդ հին, անարդար ժամանակը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ դիմելով Լիմայում Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի մասնակիցներին։