Միջազգային

Ուկրաինական զինված ուժերը Լիմանում շրջափակել են ռուսական խմբավորումը

Ուկրաինական զինված ուժերը Լիմանում շրջափակել են ռուսական խմբավորումը

Ամերիկյան պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW) գրում է, որ ուկրաինացի զինվորականները շրջապատել են ռուսական խմբավորումը Լիմանի մատույցներում (Դոնեցկի մարզ)։

ISW-ը, վկայակոչելով անանուն ռուսական աղբյուրը, հայտնում է, որ ուկրաինական զորքերը ճեղքել են ռուսական պաշտպանությունը՝ Լիմանից 10 կմ դեպի հյուսիս և կտրել Տորսկոե-Դրոբիշևո ճանապարհը, որը վերջին ճանապարհն է՝ Լիմանից արևմուտք պաշտպանություն իրականացնող ռուսական ստորաբաժանումների մատակարարման և նահանջի համար:

Նշվում է նաև, որ ուկրաինական զորքերը երեք ուղղություններից գրոհում են Լիմանը և փակել են ռուսական զորքերի մուտքը դեպի Սվատովո-Լիման կարևորագույն ճանապարհ, որը գլխավոր ցամաքային գիծն է, որով ապահովվում է ռուսական զորախումբը Լիմանում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական