Միջազգային

ԱՄՆ-ն 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն կհատակցնի Ուկրաինային

ԱՄՆ-ն 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն կհատակցնի Ուկրաինային

ԱՄՆ-ն Ուկրաինային 1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի սեպտեմբերի 28-ին։ Այս մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր։

Այսպիսով, Վաշինգտոնի կողմից Կիևին ռազմական օգնության ընդհանուր ծավալը 2021 թվականի հունվարից կհասնի 16 մլրդ դոլարի։ Ընդ որում, այդ գումարի մեծ մասն ուղղվել է փետրվարի 24-ից հետո:

Reuters գործակալության տեղեկատվության համաձայն՝ փաթեթը կներառի նաև HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, անօդաչուների դեմ պայքարի միջոցներ, ռադիոլոկացիոն համակարգեր և պահեստամասեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական