Միջազգային

Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի և Զելենսկու հետ

Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի և Զելենսկու հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

«Մեր նախագահը բանակցություններ կվարի Պուտինի և Զելենսկու հետ։ Մեր ջանքերն ուղղված են նրանց հանդիպումը կազմակերպելուն»,- ասել է Չավուշօղլուն Ճապոնիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Ընդ որում, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը չի հստակեցրել՝ բանակցությունները կլինեն հեռախոսո՞վ, թե՞ դեմ առ դեմ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական