Միջազգային

Զելենսկին աշխարհի ամենաազդեցիկ հրեան է

Զելենսկին աշխարհի ամենաազդեցիկ հրեան է

Իսրայելական «The Jerusalem Post» թերթը կիրակի հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ հրեաների ամենամյա ցուցակը, որը նվիրված է այս օրերին նշվող Ռոշ հա Շան տոնին՝ հրեական Ամանորին: Առաջին տեղում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է։

Պարբերականի գնահատմամբ՝ Ուկրաինայի նախագահն այս տարի քաղաքական գործչի համար «գլոբալ սրբապատկերի» հազվագյուտ կարգավիճակ է ձեռք բերել: «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին Զելենսկին աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է այսօր, ոչ միայն՝ աշխարհի ամենաազդեցիկ հրեան»,- ընդգծում է «The Jerusalem Post»-ը:

Երկրորդ տեղում Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդան է, երրորդ տեղում՝ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը, ում ծնողները վերապրել են Հոլոքոստը:

«The Jerusalem Post»-ի վարկածով՝ մոլորակի ամենաազդեցիկ հրեաների տասնյակում են նաև Իսրայելում ԱՄՆ դեսպան Թոմ Նայդսը (4-րդ տեղ), Իսրայելի նախկին վարչապետ, այժմ՝ ընդդիմության առաջնորդ Բենյամին Նեթանյահուն (5-րդ տեղ), ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը (8-րդ տեղ):

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական