Միջազգային

Ի՞նչ է ներառում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության նոր փաթեթը

Ի՞նչ է ներառում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված  ռազմական օգնության նոր փաթեթը

Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն ռազմական օգնության ու ֆինանսական աջակցության նոր փաթեթ է նախապատրաստել Ուկրաինայի համար։ Այդ մասին հայտարարել է ոչ պաշտոնական այցով Կիևում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ 


Ի՞նչ է մտնում ռազմական օգնության փաթեթի մեջ.

  • լրացուցիչ զինամթերք՝ HIMARS զենիթահրթիռային համակարգերի համար,
  • չորս 105 մմ հաուբից և 36 000 արկ,
  • լրացուցիչ բարձր արագությամբ անտիռադար հրթիռներ,
  • 100 գերարագ բազմաֆունկցիոնալ զրահապատ մեքենա,
  • հրաձգային զենքի 1,5 միլիոն փամփուշտ,
  • հինգ հազար հակատանկային համակարգ,
  • լրացուցիչ նռնականետեր և հրաձգային զենքեր, գիշերային տեսանելիության սարքեր և այլ դաշտային սարքավորումներ,
  • հիսուն զրահապատ բժշկական մեքենա,
  • 155 մմ արկեր RAAM System-ի համար, որոնք ոչնչացնում են ցանկացած մոտեցող տեխնիկա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական