ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը: Reuters-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարը կհայտարարի ԱՄՆ և և 18 այլ պետությունների՝ Ուկրաինային 2 միլիարդ դոլարի ռազմական աջակցության մասին, որոնց օգնությամբ Ուկրաինան «ապագայում կարող է դիմակայել ռուսական ագրեսիային»։