«Ուկրաինական բանակը բոլոր շանսերն ունի՝ մինչև 2022 թվականի վերջը ռուսական զորքերը ետ շպրտել փետրվարի 23-ի դիրքեր: Ղրիմի վերադարձը հնարավոր է արդեն 2023 թվականին». այս մասին հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատար Բեն Հոջեսը։
«Ես վստահ եմ, որ ռուսաստանցիները պայքարելու կամք չունեն։ Նրանք չեն գնում բանակ։ Կրեմլը պահուստներ է փնտրում Հյուսիսային Կորեայում, Աֆրիկայում, Սիրիայում։ Այս ամենը հուշում է, որ ռուսները խոցելի են և հյուծված»,- կարծում է ամերիկացի զինվորականը։
Խոջեսը չի տեսնում, թե ինչպես ռուսները կարող են բարելավել իրենց վիճակը. «Սակայն մենք (ԱՄՆ-ն) պետք է Ուկրաինային տրամադրենք անհրաժեշտ ամեն ինչ»,-հավելել է գեներալը։