Միջազգային

Ուկրաինան հացահատիկային պայմանագիրը ՌԴ-ի հետ չի ստորագրի

Ուկրաինան հացահատիկային պայմանագիրը ՌԴ-ի հետ չի ստորագրի

Ուկրաինան Ռուսաստանի հետ չի ստորագրի հացահատիկային պայմանագիրը։ 

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, թե  Մոսկվան և Կիևը այն կկնքեն Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ առանձին-առանձին։ 

Նա ներկայացրել է նաև իրենց պայմանը. «Ռուսական նավերով տրանսպորտի ոչ մի ուղեկցում և Ռուսաստանի ներկայացուցիչների ներկայությունը մեր նավահանգիստներում։ Սադրանքների դեպքում անհապաղ ռազմական պատասխան է»։ 

Հիշեցնենք, այսօր Ստամբուլում նախատեսված է հացահատիկային պայմանագրի ստորագրում. այդ նպատակով Ստամբուլ է մեկնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական