Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կադրային վերանայման մասին: «Լուծվում է 28 պաշտոնյաների պաշտոնանկության հարցը։ Հիմքերը աշխատանքի անբավարար արդյունքներն են»,- հայտնել է Զելենսկին՝ հուլիսի 18-ի երեկոյան ամենօրյա տեսաուղերձում:
Մինչ այդ՝ Գերագույն Ռադային առաջարկվել է պաշտոնից ազատել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովին, որի պարտականությունները Զելենսկին մեկ օր առաջ կասեցրել էր: