«Պատերազմի ընթացիկ փուլում Մոսկվան առաջնահերթություն չի տա Սլավյանսկի գրավմանը, այլ կկենտրոնանա Սևերսկի և Բախմուտի գրավման վրա». հաղորդում է պատերազմի ուսումնասիրման ISW կենտրոնը: ISW-ի այս գնահատականը հաստատում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և արևելյան զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի՝ հուլիսի 18-ի հանդիպումը:
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Շոյգուն ստուգում է արևելյան խմբավորումը և Մուրադովին հանձնարարել՝ առաջնային ուշադրություն դարձնել մեծ հեռահարության ուկրաինական հրթիռների և հրետանային համակարգերի ոչնչացման վրա:
Մուրադովի զորքերը գործում են Իզյում-Սլավյանսկի ուղղությամբ՝ Սլավյանսկի վերջնական գրավման նպատակով։ Հատկանշական է, որ Շոյգուն հրահանգ չի տվել Մուրադովին՝ առաջնահերթություն տալ այդ ուղղությամբ տարածքի գրավմանը: