Այսօր ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել՝ Ուկրաինային տրամադրել 500 մլն եվրոյի չափով ռազմական օգնության 5-րդ մասնաբաժինը։ Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
«ԵՄ-ի աջակցությունն Ուկրաինայի զինված ուժերին արդեն հասել է 2,5 մլրդ եվրոյի»,- հավելել է Միշելը։