Միջազգային

Ուկրաինայում պատերազմի հետևանքով տուժել է 3 մլն հեկտար անտառ

Ուկրաինայում պատերազմի հետևանքով տուժել է 3 մլն հեկտար անտառ

Ուկրաինայում պատերազմի հետևանքով տուժել է 3 մլն հեկտար անտառ։ Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարար Ռուսլան Ստրելեցը՝ Պրահայում Եվրամիության երկրների պրոֆիլային նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: 

«Երկրում պատերազմի սկզբից ի վեր «էկոցիդի» առնվազն 260 դեպք է գրանցվել՝ գործողություններ, որոնք կարող են էկոլոգիական աղետ առաջացնել»,- նշել է նախարարը: Բացի այդ, ըստ նախարարի, Ուկրաինայի բնության հատուկ պահպանվող տարածքների 20%-ը վտանգված է:

Ստրելեցի խոսքով՝ ռուսական բանակը ոչնչացրել է ավելի քան 40 նավթահանք, ինչը հանգեցրել է օդի ուժեղ աղտոտման: «Խնդիրներ են առաջանում նաև խմելու ջրի հետ, քանի որ ռուսական զորքերը ոչնչացնում են ջրի մաքրման կայանները»,- նշել է նախարարը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական